«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Արմեն ՔՈԼՈՅԱՆ. «Գոդոն այսօր չի գալու»

Արմեն ՔՈԼՈՅԱՆ. «Գոդոն այսօր չի գալու»
22.12.2013 | 17:51

Հիմա ՖԲ-ի հիթը Լևոնի ելույթն ա, իմ բարեկամները, ում սիրում-հարգում եմ, ասում են` «մխել ա»։ Բայց եզրահանգում կա՞, դարձել ենք սիրուն գոլեր «մխողներ», ովքեր խաղը տանուլ են տալիս: Մխել ա, բայց դրանից Գալուստիկի լկտիությունը նվազե՞ց, Լֆիկի և մականունավոր այլ բ...ի տղեքի խրախճանքն ավարտվե՞ց, Գազպրոմը սակագինն իջեցրե՞ց, 5 տոկոս կուտակայինի թալանը կասեցվե՞ց, արտագաղթողը միտքը փոխե՞ց։ «Շուտով գալու է հաշիվ տալու ժամանակը» դարձել է Սեմյուել Բեքեթի Գոդոն, որին անվերջ սպասում են, հետո մի երեխա մոտենում-ասում է. «Գոդոն այսօր չի գալու»:

Դիտվել է՝ 5982

Մեկնաբանություններ